Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

Հասարակություն
fc2da9d94e47f1f8feb1587d52b7d4e2

Հունվարի 17-ին, ժամը 12.24-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Համալիր» կոչվող հատվածում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. Դուրս բերելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի 31 LU 146 պ/հ (վարորդ՝ Տ. Զ) և «Toyota Prado» մակիշի 99 NN 999 պ/հ (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենաները։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-ին և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-2 ավտոճանապարհի Գետափ-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց  լեռնանցքում  տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են: