Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացուն կազատեն արխիվ այցելելու պարտականությունից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
amatuni-virabyan

Ազգային արխիվը տարեսկզբից նոր համակարգ է ներդնում, որը քաղաքացուն ազատելու է տեղեկանք ստանալու համար արխիվ այցելելուց և հերթի մեջ սպասելուց. «Ուզում ենք այնպես անել, որ մարդը կարողանա ոչ թե քայլելով հասնել արխիվ, այլ իր տանից, համացանցի միջոցով գտնի իր ցանկացած տեղեկատվությունը: Օրինակ՝ թոշակ ստանալու համար այնպիսի համակարգ ենք ներդնելու, որ քաղաքացին ստիպված չլինի ինքը գա իր տեղեկանքը ստանալու, այլ դիմելու է թոշակային ծառայությանը, վերջինս էլ՝ էլեկտրոնային համակարգով՝ մեզ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգային արխիվի տնօրեն  Ամատունի Վիրաբյանը՝ նշելով, որ էլեկտրոնային շտեմարանում կընդգրկվեն 19-րդ և 20-րդ դարի արխիվները: Բացի սա, այս տարի ազգային արխիվը ձեռնամուխ է լինելու նաև ժապավենով նկարահանված տեսաշարերի, հաղորդումների և ֆիլմերի թվայնացմանը: