Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նույնասեռականների հանդեպ խտրականություն՝ նաև պատգամավորների կողմից (տեսանյութ)

Հասարակություն
lgbn

«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել «ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը և իրավունքի խախտումները Հայաստանում» թեմայով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԿ անդամները ներկայացրին հետազոտության արդյունքները, որն իրականացվել է Երևանում և ՀՀ  բոլոր մարզերում՝ ուժային կառույցների, առողջապահական ոլորտի, պետական կառույցների, հասարակական ակտիվ մարդկանց, մեդիա դաշտի, ինչպես նաև ԼԳԲՏ անձանց և նրանց ընտանիքների շրջանում: Լրագրող-հետազոտող Նանե Բագրատունու խոսքով՝ ԼԳԲՏ ներկայացուցիչներն ամենից շատ բռնության են ենթարկվում սեփական ընտանիքներում և ուժային կառույցներում. «Ընդ որում՝ ուժային կառույցներում նրանք ենթարկվում են բռնության բոլոր տիպերին՝ սեռական, ֆիզիկական և հոգեբանական»: Լրագրողի խոսքով՝ մեդիադաշտում՝ ԶԼՄ-ներում և սոցցանցերում, ԼԳԲՏ անձանց մասին հրապարակումների 90 տոկոսը ատելության և բռնության քարոզ են պարունակում:  Նա նշեց, որ հետաքրքրական է, բայց անհանդուրժողականություն կա նաև ԼԳԲՏ համայնքի ներսում. «Նույնասեռականներ կան, որ տրանսսեքսուալներից ֆոբիա ունեն»,-ասաց Բագրատունին: Լրագրողը հավելեց, որ հետազոտության համաձայն՝  Հայաստանում ամենաքիչը լեսբուհիներն ու բիսեքսուալներն են ենթարկվում բռնության: Ըստ նրա՝ մեր հասարակությունն ավելի հանդուրժող է աղջիկների մտերմության նկատմամբ, եթե դա դեմոնստրատիվ չէ: «Իսկ բիսեքսուալները սովորաբար ամուսնանում են և ծածուկ են վարում իրենց նույնասեռական կյանքը»: «Նոր Սերունդ» ՀԿ-ի մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանն էլ հավելեց, որ  մեդիադաշտը չի օգնում, որպեսզի ԼԳԲՏ անձանց խնդիրները արդյունավետ լուծում ստանան:  «Մենք ուսումնասիրել ենք 30 հրապարակում, որից 10-ի մեջ կան ակնհայտ բռնության կոչեր, ատելության քարոզ՝ սկսած հենց վերնագրերից»: Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ նույնասեռականների վերաբերյալ խտրականության, անհանդուրժողական վերաբերմունք ունեն նաև իրավաբանները և պատգամավորները, ինչն անընդունելի է: