Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետ Կարեն Կարապետյանը կմեկնի Մոսկվա

Պաշտոնական
tzZQDtJgOCbvymnxkmqvGs9UZhoitWtt

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը: ՀՀ և ՌԴ վարչապետերը կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը,ինչը կնպաստի  տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը: ՀՀ կառավարություն