Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը». Ս.Օհանյան

Քաղաքականություն
seyran1

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Ցանկանում եմ տեղեկացնել, որ շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր և մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ: Միասնության շնորհիվ ստեղծված, արդարության պայմաններում հաստատված վստահության ալիքը հնարավորություն կտա ոչ թե շրջանցելու կնճռոտ հարցերը, այլ ընդառաջ գնալու և համարձակ քայլերով դրանց լուծումներ տալու: Հանրությունը սպասում է փոփոխությունների, և պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը: Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, և այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը: