Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղամ Կադիմյանը տեղափոխվել է Լուգանսկի «Զարյա»

Սպորտ
unnamed-13-1

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը ելույթները կշարունակի Լուգանսկի «Զարյայում»:  Այդ մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները: Հայազգի ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: Մինչ այդ Գեղամ Կադիմյանը հանդես էր գալիս Լվովի «Կարպատներ» թիմում, սակայն այս տարվա սկզբին ուկրաինական ակումբը չեղարկել էր նրա պայմանագիրը եւ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ շնորհել: