Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատությունը 21-րդ դարում». ԵՊՀ ուսանողները ֆոտոցուցահանդես են կազմակերպել

Հասարակություն
unnamed-8-1

ԵՊՀ  ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ֆոտո- ցուցահանդես են կազմակերպել, նախորդ կիսամյակում ձեռք բերած գիտելիքներն ու աշխարհըմբռնման սեփական տարբերակները երիտասարդներն ամփոփել էին լուսանկարներում. «Այսօրվա երիտասարդության մտքի թռիչքը սահմաններ չի ճանաչում»,- ասում է ներկաներից մեկը` լսելով ուսանողների մեկնաբանություններն իրենց աշխատանքների մասին: Սաթենն իր մի  լուսանկարը վերնագրել է«Ազատությունը 21-րդ դարում», հեղինակն այն այսպես է մեկնաբանում. « Երիտասարդը քայլում է Հյուսիսային պողոտայով, իսկ դիմացի մայթի խաչի տեսքով ճանապարհային նշանները այդ «ազատության» սահմանափակումներն են»:     Սաթենի մեկ այլ` «Անմահները »  լուսանկարում գրքերի շողքն ընկնում է աթոռի վրա` ստեղծելով մարդու դեմք: Նորայրի տեսախցիկը ֆիքսել է կենդանական աշխարհի ներկայացուցիչներին,-         «լուսանկարներից մի քանիսն արվել են Նյու- Յորքի կենդանաբանական այգում»,- նշում է Նորայրը unnamed-12 Յուրօրինակ է ստացվել Կատարինեի «Մի փոքրիկ Երևան» լուսանկարը, որն ինչպես ինքն է ասում՝ ցուցահանդեսի ավարտին նվիրելու է: unnamed-9 Անուշի « Անդալուսիա» լուսանկարում Իսպանիայի համանուն ինքնավար մարզի քաղաքներից մեկի եկեղեցին է, Անուշին գրավել է այն, որ կառույցի մուտքը նեղլիկ փողոցի կողմից է, ինչը չես կարող ասել մեր եկեղեցիների մասին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 22-ը Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի ճեմասրահում: unnamed-11