Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը չկարողացավ սանձել մրցակցի թագուհուն

Սպորտ
aronyan

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Հոլանդիայում ընթացող Tata Steel Masters սուպերմրցաշարում: Այսօր կայացած 3-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւ խաղաքարերով մրցեց հնդիկ Բաշկարան Ադհիբանի հետ: Լեւոն Արոնյանը պարտիայի միջնամասում ուներ դիրքային առավելություն, դրա հետ միասին հաղթելու լավ հնարավորություն ստացավ: Սակայն սպիտակները, այնուամենայնիվ, գտան պարտությունից խուսափելու ճանապարհը՝ թագուհով մշտական շախ հայտարարելով սեւերի թագավորին: Այդպիսով, Լեւոն Արոնյանը երրորդ անգամ ոչ-ոքի խաղաց մրցաշարում եւ վաստակեց 1,5 միավոր: Նա այս պահին բաժանում է 3-6-րդ տեղերը: Հաջորդ, թվով 4-րդ տուրում, որը կկայանա հունվարի 17-ին, մեր շախմատիստը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ: