Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանիելյանի եւ Մկրտչյանի մրցակիցները հայտնի են

Սպորտ
unnamed-7-1

Շախմատի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է 2017թ շախմատի աշխարհի կանանց առաջնության առաջին փուլի զույգերը: Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը գլխավոր մրցանակի համար պայքարը կսկսի Հնդկաստանի ներկայացուցիչ, 23-ամյա Ռութ Պադմինի հետ մրցամարտով: Մեր մյուս մասնակից Լիլիթ Մկրտչյանն այս փուլում ուժերը կչափի չինուհի Նի Շիկունի հետ, որը գալիք փետրվարին կդառնա 20 տարեկան: Մեր շախմատիստուհիները առաջին պարտիայում հանդես կգան սպիտակ խաղաքարերով: Հիշեցնենք, որ կանանց շախմատի աշխարհի այս տարվա առաջնությունը կկայանա Իրանի մայրաքաղաք Թեհրանում, փետրվարի 10-ից մինչեւ մարտի 5-ը: