Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատարագ դպրոցում. եկեղեցին խոնարհված է արդեն 3 տասնամյակ (տեսանյութ)

Հասարակություն
1484565321_patarag

Մուսայելյան գյուղում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ պատարագ է մատուցվել: Արարողակարգը տեղի է ունեցել գյուղի դպրոցում, քանի որ եկեղեցին արդեն 3 տասնամյակ խոնարհված է: 18 տարի առաջ սրբազանը գյուղում պատարագ մատուցելիս կոչ էր արել մուսայելյանցիներին միջոցառումներ ձեռնարկել եկեղեցին կործանումից փրկելու համար: Միևնույն հորդորը գյուղացիներին եղել է նաև այս անգամ: Ֆինանսական միջոցների սղության պատճառով եկեղեցու վերանորոգման աշխատանքներն այդպես էլ չեն մեկնարկում: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում