Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդները լողացել են Սևանա լճում. տեսանյութ (տեսանյութ)

Հասարակություն
sevan-1

Մինչ երևանցիները քաղաքում սպասում են արևի, Սևանում մի խումբ երիտասարդներ ոչ միայն գտել են այն, այլև ձմեռվա ցրտին նետվել են սառը լիճը: «Armenian Geographic» նախագծի անդամներն այս միջոցառումն իրականացնում են արդեն չորրորդ տարին անընդմեջ: «Մենք ամեն տարի բարձրանում ենք Արտանիշ լեռ և հետո իջնում ենք Սևանի ափ և խմբից մի քանի մասնակից լողում է լճում, բայց լողալ դժվար է անվանել այս երևույթը, ընդամենը մտնում, թրջվում ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նախագծի հիմնադիր Տիգրան Շահբազյանը: Եղանակային անբարենպաստ պայմանները նախագծի մասնակիցների համար խոչընդոտ չեն  նաև այլ վայրերում: «Առողջական խնդիրեր այսքան ժամանակ չեն եղել, մենք նաև Նոր տարուն ենք ամեն տարի լողում Հունոտի կիրճում»,- ասաց Տիգրան Շահբազյանը: Սևանա լճում լողացող երիտասարդները տեսանյութը հրապարակել են նախագծի ֆեյսբուքյան էջում, որն արդեն հազարավոր դիտումներ է ունեցել: Ստորև՝ տեսանյութը