Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում հաղթեց  Ստանիսլավ Բոգդանովիչը (տեսանյութ)

Սպորտ
sport-chess-margaryan

ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատի այս տարվա հուշամրցաշարում հաղթեց միջազգայի վարպետ Ստանիսլավ Բոգդանովիչը: Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացած վերջին 9-րդ տուրում ուկրաինացի շախմատիստը պարտության մատնեց անցած տարվա հաղթող, ռուսաստանցի Դավիթ Պարավյանին, վաստակեց 6,5 միավոր եւ կես բալով առաջ անցավ արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանից: Մրցանակային 3-րդ տեղը բաժին հասավ հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Աղասարյանին, որը վաստակեց 5,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գերազանցեց ռուսաստանցի Դմիտրի Գորդիեւսկուն: