Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կյանքը՝ սպորտի ռիթմով». անվճար մարզումներ բոլոր ցանկացողների համար

Սպորտ
unnamed-4-1

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին ամանորյա տոների առիթով, վերսկսվել են «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադահլիճում: 2017 թվականի առաջին մարզումներին, որոնց ավանդաբար մասնակցում են տարբեր տարիքային խմբերի ավելի քան 100 մարզվողներ, այս անգամ միացել են  նաև մեծ թվով նորեկներ: Նշենք, որ արհեստավարժ մարզիչների մասնակցությամբ անցկացվող մարզումների ընթացքում հաշվի են առնվում բոլոր մասնակիցների տարիքը, առողջական վիճակը, մարզումային փորձը և մարզվածության աստիճանը: Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումներն անցկացվում են յուրաքանչյուր շաբաթ: Մարզումները մեկնարկել են 2016 թվականի հոկտեմբեր ամսին, դրանք անվճար են և նախատեսված են բոլոր ցանկացողների համար:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն