Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խառնամուսնությունների պատճառները՝ սոցիալականից մինչև հոգեբանական (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture-1

Հայաստանում եթե տղամարդն է այլազգի ներկայացուցչի հետ ամուսնանում, ոչ ոք դրանից մեծ աղմուկ չի բարձրացնում, ինչը, սակայն, նույնը չէ կնոջ պարագայում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Լիլիթ Խաչատրյանը. «Կանանց պարագայում ավելի խանդով են հարցին մոտենում, կա կարծրատիպ, որ տղամարդիկ են հանդիսանում գենի կրողը և անկախ նրանից, թե ում հետ են ամուսնանում, երեխան հայ կլինի»։ Հոգեբանը նշում է, որ վերջին շրջանում հատկապես կանանց շրջանում մեծացել է օտարազգիների հետ ամուսնանալու ցանկությունը, որն ունի իր հոգեբանական պատճառները. «Պատճառները տարբեր են՝ սկսած ֆինանսականից. օտարազգիների հետ ամուսնությունն ավելի շահավետ է։ Եթե մեզ մոտ ամուսնալուծված կնոջ հետ կրկին ամուսնանալու ցանկություն հայտնողների թիվը շատ քիչ է, ապա օտարազգիների համար դա ոչ մի նշանակություն չունի»։ Հոգեբանի խոսքով՝ խառնամուսնությունների պատճառներից մեկն էլ այլ երկիր գնալու ձգտումն է։