Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայում 300 000 երեխա պաշարման մեջ է. հայտարարություն

Հասարակություն
unicef

Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն ԷրթարինՔազընի (Ertharin Cousin), ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն ԷնթոնիԼեյքի (Anthony Lake), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական ևճգնաժամային օգնության հարցերով խորհրդական Սթիֆեն Օ՛Բրայենի(Stephen O’Brien), Առողջապահության համաշխարհայինկազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանի (Margaret Chan),ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարՖիլիպո Գրանդիի (Filippo Grandi)՝ Սիրիայի հարցով համատեղ հայտարարությունը

  16 հունվարի, երկուշաբթի, 2017թ., Դավոս- Մինչ Սիրիայում վերջնական հրադադար իրականացնելու ջանքերը շարունակվում են, մենք կրկին կոչ են անում անհապաղ, անպայմանական և անվտանգ մուտքի հնարավորություն ընձեռել այն երեխաներին և ընտանիքներին հասնելու համար, ովքեր ողջ երկրի տարածքում շարունակում են զրկված լինել մարդասիրական օգնությունից: Սիրիայում այսօր 15 պաշարված գոտի կա, որտեղ գրեթե 700 000 մարդ, որոնց 300 000 –ը, ըստ գնահատականների, երեխաներ են, շարունակում են պաշարման մեջ մնալ: Մոտավորապես 5 միլիոն մարդ, այդ թվում՝ 2 միլիոն երեխա, ապրում է մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու առումով ծայրահեղ դժվար հասանելի վայրերում՝ կռիվների, վտանգների և սահմանափակ հասանելիության պատճառով: Սիրիայի ողջ տարածքում մարդիկ շարունակում են տառապել կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններ չունենալու պատճառով և որովհետև շարունակվող բռնության վտանգի տակ են: Մենք և, հիրավի, աշխարհը, չպետք է լռի, երբ հակամարտության կողմերը շարունակում են սննդի, ջրի, բժշկական պարագաների և օգնության այլ ձևերի թույլ չտալը կիրառել որպես պատերազմական զենք: Երեխաները թերսնուցման, ջրազրկման, փորլուծության, վարակիչ հիվանդությունների, վնասվածքներ ստանալու առումով ամենաբարձր ռիսկային գոտում են: Նրանցից շատերը աջակցության կարիք ունեն` տրավմատիկ իրադարձությունների ականատես լինելով և բռնության տարատեսակ դրսևորումների ենթարկվելով: Դժբախտաբար, չափից շատ երեխաներ իրենց կյանքում հակամարտություններից ու կորուստներից զատ շատ քիչ բան են տեսել: Հալեպի հարավային հատվածներում տեղի ունեցած սարսափները ջնջվել են հանրային գիտակցությունից, բայց մենք չպետք է թույլ տանք, որ Սիրիայի ժողովրդի կարիքները, կյանքն ու ապագան ի չիք դառնան հանրային գիտակցությունից: Մենք չպետք է թույլ տանք, որ 2017թ.-ը Սիրիայում կրկնի 2016թ.-ի ողբերգությունները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել www.unicef.org կայքը:   Հետևեք մեզ Twitter-ում և Facebook-ում: Լրացուցիչ տեկեղությունների համար կարող եք դիմել՝ Նյու Յորք, ՅՈՒՆԻՍԵՖ