Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսության վիճակը չի կարգավորվի նաև այս տարի. տնտեսագետ (տեսանյութ)

Տնտեսություն
Untitled-3

Տարին հավանաբար կեզրափակվի 1 տոկոսից ցածր տնտեսական ակտիվությամբ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Նա նշում է, որ ներքին և արտաքին գործոններով պայմանավորված՝ տնտեսության վիճակը չի կարգավորվի. «Բնավ չի օգտագործվում այն պոտենցիալը, որն ունի Հայաստանի տնտեսությունը, շատ մտահոգիչ է այն, որ չնայած Կառավարության  փոփոխությանը՝ ամենուր չէ, որ տեղ է հասել գործելաոճի փոփոխությունը»։ Նա նշեց, որ միակ դրական բանը, որ կատարվել է 2016 թվականին, հայկական դրամի կայունությունն էր. «Եթե համեմատության մեջ դիտարկենք, ապա հետխորհրդային երկրներից թերևս միակ երկիրն է, որ արդեն երկրորդ տարին է, որ և՛ դրամավարկային քաղաքականությամբ, և՛ ազգային արժույթի կայունության առումով դրականորեն առանձնանում է»։