Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թողարկվել են նոր հուշադրամներ

ayvazovski

ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 16-ից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175», «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Շուշիի ազատագրման 25-ամյակ» ոսկե, «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Համո Բեկնազարյան-125», «Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15» արծաթե հուշադրամները: Հովհաննես Այվազովսկի-200 Հովհաննես Այվազովսկի (1817-1900 թթ.), աշխարհահռչակ ծովանկաիչ, հայկական և ռուսական արվեստի դասական: Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում: Ուսումը շարունակել է Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1844 թ. Ռուսաստանում արժանացել է Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչման, նշանակվել Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ, իսկ 1857 թ. Ֆրանսիայում արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի: Այվազովսկին ճանապարհորդել է տարբեր երկրներում՝ ցուցահանդեսներին ներկայացնելով իր կտավները: Համաշխարհային ճանաչում է ստացել իր ծովանկարներով: Հայկական թեմաներով ստեղծել է տասնյակ կտավներ, որոնք ներթափանցված են խոր հայրենասիրությամբ և հումանիզմով: Ծավալել է բարեգործական գործունեություն. ապաստան է տվել և նյութապես օգնել է 1890-ական թթ. Արևմտյան Հայաստանում հայկական կոտորածից Ղրիմ փախած հայ գաղթականներին, օժանդակել է հույների, իտալացիների ազգային-ազատագրական պայքարին: Իր ծննդավայրում՝ Թեոդոսիայում, բացել է Գեղարվեստի դպրոց, որն այժմ կրում է իր անունը, աջակցել է հնագիտական թանգարանի նոր շենքի, գրադարանի, համերգային դահլիճի կառուցմանը: Այվազովսկուշուրջ 6000 կտավ պահվում է աշխարհի նշանավոր թանգարաններում։            Նրա գործերի խոշոր հավաքածուն գտնվում է Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու պատկերասրահում։ Հարուստ է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի՝ Այվազովսկու նկարների հավաքածուն: Դիմերես՝ Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավից դրվագ: Դարձերես՝ Հովհանես Այվազովսկու դիմապատկերը:   Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:   Անվանականարժեքը           10000 դրամ Մետաղըևհարգը                  ոսկի 9000 Քաշը                                      8,6գ Չափը                                    22,0  մմ Որակը                                               պրուֆ Դրամաշուրթը                       ատամնավոր Տպաքանակը                                   1000 հատ   Ալեքսանդր Մանթաշյան-175 Ալեքսանդր Մանթաշյանը (1842-1911 թթ.) հայ նշանավոր գործարար է և բարեգործ: Զբաղվել է նավթի արտահանմամբ: Հիմնել է բաժնետիրական «Ա. Ի. Մանթաշև և ընկ.» նավթարդյունաբերական և առևտրական ընկերությունը, որը մասնաճյուղեր է ունեցել Ռուսաստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի տարբեր քաղաքներում: Օտարերկրյա ընկերությունների հետ կատարել է մի շարք առևտրաֆինանսական գործարքներ և կուտակել մեծ կարողություն: Իր առևտրային գործունեությունը Մանթաշյանը զուգակցել է հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Հովանավորել է Կովկասի ամենախոշոր որբանոցը, մեծ միջոցներ տրամադրել տարածաշրջանում հայկական դպրոցների կառուցման և վերանորոգման համար: Մանթաշյանի հովանավորությամբ են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ երիտասարդներ, որոնցից շատերը դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ՝ Նիկողայոս Ադոնցը, Ալեքսանդր և Կոնստանդին Խատիսյանները, Ստեփան Շահումյանը, Կոմիտասը, Սիամանթոն, Հակոբ Մանանդյանը և ուրիշներ: Մանթաշյանը ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթամուղի շինարարությունը, տասնյակ շենքերի և հայկական եկեղեցիների կառուցումը Երևանում, Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: Նրա միջոցներով է վերանորոգվել Սբ Էջմիածնի Մայր տաճարը և Փարիզի կենտրոնում կառուցվել Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: 1895 թ. Մանթաշյանը ընտրվել է Կովկասի հայ բարեգործական ընկերության ցկյանս պատվավոր նախագահ։ 1904 թ. Ֆրանսիայում ծավալած մարդասիրական գործունեության համար Մանթաշյանն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի: Դիմերես՝ Հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես՝ Երևան քաղաքում կանգնեցված Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձանը և Մանթաշյանի ստորագրությունը: Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանականարժեքը           10 000 դրամ Մետաղըևհարգը                  ոսկի 9000 Քաշը                                      8,6 գ Տրամագիծը                          22,0 մմ Որակը                                               պրուֆ Դրամաշուրթը                       ատամնավոր Տպաքանակը                                   1000 հատ   Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ 1992 թ. հունվարի 28-ին ՀՀ կառավարություննընդունեց «ՀՀպաշտպանությաննախարարությանմասին» պատմականորոշումը՝ դրանով ազդարարելով Հայոց ազգայինբանակիստեղծումը։ Հայոցբանակումծառայելըյուրաքանչյուրհայերիտասարդի ոչ միայն պատվիգործն է, այլև կոչումը։ Հայոց բանակը, որ մարտական փառավոր ուղի է անցել, քսանհինգ տարի շարունակ պատվով է կատարել իր առաքելությունը պետության և ժողովրդի հանդեպ. ոչ մի վայրկյան չի թուլացրել զգոնությունը, կանխել է բոլոր տեսակի ոտնձգությունները՝ հուսալիորեն պաշտպանելով հայրենիքի սահմանների անդորրը: Հայոց բանակը կազմավորվել է անկախ պետականության վերականգնման ժամանակաշրջանում, հաղթահարել ծանրագույն փորձություններ՝ դառնալով հայ ժողովրդի անվտանգության պահմանման կարևորագույն երաշխիքը և ամենամեծ ձեռքբերումը։ Դիմերես՝ ՀՀ զինանշանը: Դարձերես՝ ՀՀ պետական պարգևներից մեկը՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանը, ՀՀ զինված ուժերի զինանշանը: Էսքիզների հեղինակ՝Հարություն Սամուելյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանականարժեքը           10 000 դրամ Մետաղըևհարգը                  ոսկի 9000 Քաշը                                      8,6գ Տրամագիծը                          22,0 մմ Որակը                                               պրուֆ Դրամաշուրթը                       ատամնավոր Տպաքանակը                                   500 հատ Շուշիի ազատագրման 25-ամյակ Շուշի քաղաքը (Արցախի Հանրապետություն)հայկական մշակույթի կարևոր կենտրոններից մեկն է: Գտնվելով պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի դժվարամատչելի վայրում՝ Շուշին հնուց ի վեր ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն. պարսպապատվելով վերածվել է ամուր բերդաքաղաքի և բազմիցս դիմակայել օտար զավթիչների հարձակումներին: Շուշին կարևոր դերակատարում է ունեցել նաև որպես ուսումնակրթական կենտրոն: 18-19 դարերում Շուշին հայտնի էր իր հարուստ մշակութային կյանքով. զարգացում էին ապրում գրականությունը, երաժշտությունը, ճարտարապետությունը: Քաղաքում գործում էին մեծ քանակությամբ տարատեսակ գրական և երաժշտական ընկերություններ: Շուշիում են ծնվել հայ մշակույթի, ազատագրական շարժման, պետական, ռազմական բազմաթիվ հանրաճանաչ գործիչներ: 1921 թ. Շուշին,Լեռնային Ղարաբաղի կազմում, խորհրդային իշխանությունների որոշմամբ հանձնվել է Ադրբեջանին: Տասնամյակների ընթացքում ծավալվող հայաթափման քաղաքականությունը հանգեցրել է հայերի ազատագրական պայքարի կազմակերպմանը: Ա. Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) գլխավորությամբ հայկական ինքնապաշտպանական ուժերը 1992 թ. մայիսի 9-ին ազատագրել են Շուշին: Դիմերես՝ Շուշի քաղաքի զինանշանը: Դարձերես՝ Արցախի Հանրապետության զինանշանը և պետական պարգևներից մեկը՝ «Մարտական խաչ» շքանշանը: Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես): Հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանականարժեքը           10 000 դրամ Մետաղըևհարգը                  ոսկի 9000 Քաշը                                      8,6գ Տրամագիծը                          22,0 մմ Որակը                                               պրուֆ Դրամաշուրթը                       ատամնավոր Տպաքանակը                                   500 հատ   Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ   1992 թ. հունվարի 28-ին ՀՀ կառավարություննընդունեց «ՀՀպաշտպանությաննախարարությանմասին» պատմականորոշումը՝ դրանով ազդարարելով Հայոց ազգայինբանակիստեղծումը։ Հայոցբանակումծառայելըյուրաքանչյուրհայերիտասարդի ոչ միայն պատվիգործն է, այլև կոչումը։ Հայոց բանակը, որ մարտական փառավոր ուղի է անցել, քսանհինգ տարի շարունակ պատվով է կատարել իր առաքելությունը պետության և ժողովրդի հանդեպ. ոչ մի վայրկյան չի թուլացրել զգոնությունը, կանխել է բոլոր տեսակի ոտնձգությունները՝ հուսալիորեն պաշտպանելով հայրենիքի սահմանների անդորրը: Հայոց բանակը կազմավորվել է անկախ պետականության վերականգնման ժամանակաշրջանում, հաղթահարել ծանրագույն փորձություններ՝ դառնալով հայ ժողովրդի անվտանգության պահմանման կարևորագույն երաշխիքը և ամենամեծ ձեռքբերումը։ Դիմերես՝ ՀՀ զինանշանը: Դարձերես՝ ՀՀ պետական պարգևներից մեկը՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանը, ՀՀ զինված ուժերի զինանշանը: Էսքիզների հեղինակ՝Հարություն Սամուելյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:   Անվանականարժեքը           1000 դրամ Մետաղըևհարգը                  արծաթ 9250 Քաշը                                      33,6գ Տրամագիծը                          40,0 մմ Որակը                                               պրուֆ Դրամաշուրթը                       ատամնավոր Տպաքանակը                                   500 հատ   Համո Բեկնազարյան-125   Համո Բեկնազարյանը (1892-1965 թթ.) հայ նշանավոր կինոռեժիսոր է, կինոսցենարիստ, հայկական կինեմատոգրաֆիայի և «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիրը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935 թ)։ 1925 թ. հաստատվել է Հայաստանում և հիմնադրել «Հայֆիլմ» կինոստուդիան, որը 1966-ից կոչվում է նրա անունով։ 1925 թ. նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»: Սցենարի հեղինակ է և ռեժիսոր հայկական առաջին կինոկատակերգության՝ «Շոր և Շորշոր», առաջին պատմահեղափոխական ֆիլմերի, որոնք հայկական համր կինոյի լավագույն նմուշներից են: Բեկնազարյանը, համադրելով հայ դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, սկզբնավորել է կինեմատոգրաֆիայի ազգային ոճը:Ստեղծել է ֆիլմեր՝ նվիրված հայ ժողովրդի 18-19դդ. ազգային-ազատագրական պայքարին, Հայաստանի քաղաքացիական կռիվներին: Բեկնազարյանի, ինչպես և հայկական ազգային կինեմատոգրաֆիայի նվաճումը «Պեպո» կինոնկարն է՝ հայկական առաջին հնչուն ֆիլմը, որն ըստ արժանվույն տեղ է գտելխորհրդային կինոյի ոսկե ֆոնդում: Բեկնազարյանն իր ազգային ինքնատիպ արվեստով մեծապես նպաստել է հայկական կինոարվեստի զարգացմանը, իսկ կինոնկարների էպիկական ոճն ու ազգային ինքնատիպությունը բացառիկ տեղ են ապահովել նրան հայկական կինոյի պատմության մեջ: Դիմերես՝ դրվագ «Պեպո» ֆիլմի պաստառից և կինոժապավեն: Դարձերես՝ Համո Բեկնազարյանի դիմապատկերը և տեսախցիկ: Էսքիզների հեղինակ՝ Սուսաննա Պետրոսյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:   Անվանականարժեքը           100 դրամ Մետաղըևհարգը                  արծաթ 9250 Քաշը                                      28,28 գ Չափը                                   28,0x40,0  մմ Որակը                                               պրուֆ Դրամաշուրթը                       հարթ Տպաքանակը                                    500 հատ   Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ Մխիթարյան միաբանությունը հայ կաթոլիկ եկեղեցու վանականների հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է. հիմնադրել է Մխիթար Սեբաստացին1701 թ. Կոստանդնուպոլսում։ 1717 թ. միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սուրբ Ղազար կղզում։ Վատիկանը Մխիթար Սեբաստացուն ճանաչել է միաբանության առաջնորդ, նրան շնորհել աբբահոր կոչում: 1732 թ. Սուրբ Ղազարում հիմնվել է վարժարան, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր:1789 թ. հիմնվել է միաբանության տպարանը:             Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է համաշխարհային և հայ դասականների բազմաթիվ գործեր, հայագիտական-բանասիրական, կրոնական, գիտական այլ աշխատություններ, նաև պարբերականներ: 2000 թ. տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղերի միացյալ ընդհանուր ժողով. համատեղ որոշմամբ նրանք միավորվել և ստեղծել են Մխիթարյան միացյալ միաբանությունը, որի կենտրոնատեղին դարձել է Վենետիկի Սուրբ Ղազար Մայրավանքը: Միաբանության անդամները սերտորեն համագործակցում են ՀՀ գիտնականների հետ, մասնակցում հայագիտական գիտաժողովների: Դիմերես՝Վենետիկի Մխիթարյան միաբանության զինանշանը, Վենետիկ քաղաքի խորհրդանիշը՝ առյուծի տեսքով և Սբ Ղազար կղզու պատկերը՝ հայերեն և իտալերեն մակագրություններով: Դարձերես՝Վենետիկի Մխիթարյան միաբանության վանքի աշտարակը և  Մխիթար Սեբաստացու արձանը: Ֆոնին՝ վանքի մուտքի ապակենախշն է:   Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:   Անվանականարժեքը           1000 դրամ Մետաղըևհարգը                  արծաթ 9250 Քաշը                                      33,6 գ Տրամագիծը                          40,0 մմ Որակը                                               պրուֆ Դրամաշուրթը                       ատամնավոր Տպաքանակը                                   500 հատ   ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15 Հավաքական անվտանգության պայմանագիրը (ՀԱՊ) ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին: ՀԱՊ շրջանակներում անդամ-պետությունների համագործակցության զարգացման միտումները հանգեցրել են 2002 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ստեղծմանը: ՀԱՊԿ անդամ-պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը: ՀԱՊԿ գործունեության հիմնական սկզբունքներն են՝ անդամ-պետությունների անվտանգության համատեղ պաշտպանությունը, կայունությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Հայաստանի Հանրապետության ուշադրության կենտրոնում են՝ ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքական մոտեցումների համադրմանը, պաշտպանական ներուժի ամրապնդմանը և մարտահրավերների ու սպառնալիքների հակազդմանն ուղղված նախաձեռնությունները: Դիմերես՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների դրոշների ոճավորված պատկերները: Դարձերես՝ՀԱՊ ևՀԱՊԿ տարեդարձերի նշումով պատկերանիշը: Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան (դիմերես) և Դավիթ Դովլաթյան (դարձերես): Հատվել է Լիտվայի դրամահատարանում:  Անվանականարժեքը           1000 դրամ Մետաղըևհարգը                  արծաթ 9250 Քաշը                                      33,6 գ Տրամագիծը                          40,0 մմ Որակը                                               պրուֆ Դրամաշուրթը                       ատամնավոր Տպաքանակը                                   200 հատ   ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն