Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ երեխաները կմասնակցեն շախմատի միջազգային մրցաշարին

Սպորտ
chess-1

«Նարվա» շախմատի դպրոցը հրավեր է ստացել մասնակցելու հունվարի 19-26-ը Բելառուսի Հանրապետության Օրշա քաղաքում կայանալիք շախմատի միջազգային մրցաշարին: Մասնակցության համար Բելառուսի Հանրապետություն կմեկնեն մեր դպրոցի շախմատիստներ 10-ամյա Գրիգոր Օսիպյանը, ով 2016թ.-ին Մոսկվայում կայացած «Չեսս Սթար» միջազգային մրցաշարի մինչև 18 տարեկան պատանիների հաղթողն է, և 11-ամյա Խաչիկ Գևոնյանը՝ դպրոցի հիմնադիր-տնօրեն Նարեկ Վարազդատյանի գլխավորությամբ: Մրցաշարի ընթացքում կկայանան պատանեկան, արագ շախմատի, կայծակնային շախմատի առաջնություններ, որոնց կմասնակցեն երեխաները, ինչպես նաև թիմային առաջնություն, որին մեր դպրոցի պատվիրակությունը կմասնակցի «Նարվա-Արմենիա» անվանումը կրող թիմով:   «Նարվա» շախմատի դպրոց