Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանն աչքի չընկավ «Լիվերպուլի» հետ խաղում

Սպորտ
unnamed-3-1

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Լիվերպուլի» հետ: Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին 11մ հարվածով բացեց հյուրերի խաղացող Ջեյմս Միլերը, իսկ տանտերերի կազմում աչքի ընկավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը հիմնական ժամանակից վեց րոպե առաջ վերականգնեց հավասարակշռությունը: Այդպիսով, ընդհատվեց «Մանչեսթեր Յունայթեդի» ինը խաղից բաղկացած հաղթարշավը: Թիմը  վերջին անգամ միավորներ էր կորցրել անցած տարվա դեկտեմբերի 4-ին, «Էվերտոնի» հետ արտագնա խաղում (1:1): Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Լիվերպուլի» հետ ամբողջ հանդիպմանը, ընդ որում նա խաղը սկսեց հարձակման գծի աջ եզրում, իսկ ավարտեց՝ պաշտպանության ձախ թեւում: