Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի արեց

Սպորտ
unnamed-2-1

Հոլանդիայում տեղի ունեցող Tata Steel Masters շախմատի սուպերմրցաշարում այսօր կայացան 2-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց չին Ի Վեի հետ՝ արագ փոխանակելով խոշոր ֆիգուրները: Մեր շախմատիստը վաստակեց մեկ միավոր եւ այժմ բաժանում է 4-10-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ուկրաինացի Պավել Էլյանովը, որը միակ շախմատիստն է, ով մեկնարկում տարել է երկու հաղթանակ: Առաջատարին հետեւում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը եւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնան, ովքեր այսօր հաղթանակ տարան եւ վաստակեցին 1,5-ական միավոր: Վաղը նախատեսված 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի հնդիկ գրոսմայստեր Բաշկարան Ադհիբանի հետ, որը ունի կես միավոր եւ մրցաշարի ետնապահներից մեկն է: