Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործող չեմպիոնի սայթաքումից օգտվեց Հայկ Մարտիրոսյանը

Սպորտ
unnamed-1-2

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն եւ հետեւել հունվարի 11-ից մեկնարկած շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների ընթացքին: Այսօր կայացած 4-րդ տուրի շրջանակում տղամարդկանց մրցաշարի միանձնյա առաջատար Զավեն Անդրիասյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանի հետ՝ վաստակելով իր 3-րդ միավորը: Գործող չեմպիոնի սայթաքումից անմիջապես օգտվեց միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը, որը նույն սպիտակ խաղաքարերով առավելության հասավ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանի նկատմամբ եւ վաստակած միավորներով հավասարվեց Զավեն Անդրիասյանին: Առաջատարներին շարունակում են հետապնդել Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը, որոնք իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավոր: Առաջինն այս տուրում ոչ-ոքի խաղաց Սամվել Տեր-Սահակյանի հետ, իսկ երկրորդը հաղթեց Հովհաննես Գաբուզյանին: Տիգրան Հարությունյան – Մանուել Պետրոսյան պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Վաղը կայանալիք 5-րդ տուրում Զավեն Անդրիասյանը կմրցի Մանուել Պետրոսյանի, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝  Տիգրան Լ. Պեըրոսյանի հետ: Կանանց առաջնությունում նույնպես երկիշխանություն է հաստատվել: Չորս տուրից հետո 3-ական միավոր ունեն գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը: