Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կիսեց առաջին միավորը

Սպորտ
a1aronyan

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց իր առաջին պարտիան հոլանդական Վեյք-ան-Զեեում մեկնարկած շախմատի Tata Steel Masters սուպերմրցաշարում:   Մեր գրոսմայստերը սեւ խաղաքարերով մրցեց հնդիկ շախմատիստ Պենտալա Հարիկրիշնայի հետ: Լեւոն Արոնյանը անչափ վստահ խաղաց սկզբից մինչեւ վերջ, սպիտակներին ստիպեց արագորեն փոխանակել խոշոր խաղաքարերը, իսկ 49-րդ քայլին արդեն պարտադրեց խաղաղ դաշն կնքել:   Նույնպիսի արագությամբ ոչ-ոքի խացաղին նաեւ մրցաշարի երկու առաջատարները ըստ վարկանիշի՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը եւ ՖԻԴԵ-ի դասակարգման 2-րդ համար, ամերկացի Վեսլի Սոն: Մյուս պարտիաները դեռեւս շարունակվում են:   Վաղը կայանալիք 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի չինացի գրոսմայստեր Ի Վեի հետ: