Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանին լուրջ փորձություն է սպասվում Հոլանդիայում

Սպորտ
sp-2

Շախմատային տարին ավանդույթի համաձայն սկսվում է Tata Steel Masters սուպերմրցաշարով, որն անցկացվում է հոլանդական Վեյք-ան-Զե քաղաքում: Այս տարի կազմակերպիչները հավաքել են բավականին հզոր կազմ: Մասնակիցների ցանկը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Ապա հաջորդում են ամերիկացի Վեսլի Սոն եւ աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը: Վարկանիշով չորրորդը մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն է: Մրցաշարին ընդհանրապես մասնակցում է 14 շախմատիստ, որոնք շրջանաձեւ կարգով կորոշեն հաղթողին: Վարկանիշով այն 21-րդ կարգի է, ուստի սպասվում է անչափ հետաքրքիր եւ լարված պայքար: Այսօր նախատեսված 1-ին տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետնորդը համարվող Պենտալա Հարիկրիշնայի հետ: Հնդիկ գրոսմայստերը անհարմար մրցակիցներից մեկն է մեր առաջատարի համար: Լեւոն Արոնյանը դասական շախմատում 5 անգամ է ուժերը չափել նրա հետ, որից միայն մեկում է հաղթել, այն էլ վեց տարի առաջ: Վերջին 4 պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: