Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Հասարակություն
snow1

Մասիսի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մասիսի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն