Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զավեն Անդրիասյանը հաստատեց բարձր կարգը

Սպորտ
unnamed-26

Երեւանում մեկնարկած շախմատի Հայաստանի առաջնությունում կայացել են 2-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարում հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Գործող չեմպիոնն այսօր սպիտակներով առավելության հասավ Կարեն Գրիգորյանի նկատմամբ եւ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում: Նա դարձավ միանձնյա առաջատար, քանի որ զուգահեռ ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հովհաննես Գաբուզյանը պարտվեցին այս տուրում՝ համապատասխանաբար Հայկ Մարտիրոսյանին եւ Տիգրան Լ. Պետրոսյանին: Կանանց առաջնությունում մրցաշարային աղյուսակը սկսեց գլխավորել Մարիամ Ավետիսյանը, որը երկու տուրից հետո ունի 2 միավոր: Իսկ ահա հաղթանակով մեկնարկած գործող չեմպիոնը՝ Մարիա Գեւորգյանը, այս տուրում ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Նարինե Գասպարյանի հետ եւ կես միավորով հետ մնաց առաջատարից: Վաղը տեղի կունենան 3-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց առաջնությունում մեծ  հետաքրքրություն է ներկայացնում Ռոբերտ Հովհաննիսյան – Արման Փաշիկյան դիմակայությունը: Կանանց մրցաշարի կենտրոնական խաղում միմյանց հետ կհանդիպեն միջազգային վարպետներ Աննա Հայրապետյանն ու Նարինե Գասպարյանը: