Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի չեմպիոնը կմրցի Յուրա Մովսիսյանի թիմի հետ

Սպորտ
sport-alashkert.

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» նախապատրաստական փուլի 3-րդ ուսումնամարզական հավաքն անցկացնելու է փետրվարի 16-27-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այդ մասին  հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջը: «Ալաշկերտի» պատվիրակությունը փետրվարի 16-ին Երեւան-Դոհա-Լոս Անջելես չվերթով կմեկնի միացյալ նահանգներ: Փետրվարի 18-ին մեր չեմպիոնը կանցկացնի առաջին ստուգողական խաղը՝ ՄԼՍ-ի Արեւմտյան կոնֆերենցիայի առաջատարներից մեկի՝ «Լոս Անջելես Գալաքսիի» հետ: Երկու օր անց «Ալաշկերտը» Գլենդելում կմրցի «Պրեմիեր Դեվելոփմենթ Լիգան»  ներկայացնող «Վենդետա Քաունթի Ֆյուժոն» թիմի հետ: Ստուգողական երրորդ խաղում, որը նախատեսված է փետրվարի 25-ին, «Ալաշկերտի» մրցակիցը կլինի ՄԼՍ-ի ներկայացուցիչ «Ռեալ Սոլթ Լեյքը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հաջորդ օրը մեր թիմը կվերադառնա հայրենիք: Ներկայումս «Ալաշկերտը» մարզումներ է անցկացնում Երեւանում, «Միկա» մարզադաշտի արհեստական խաղադաշտում: