Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն գոլի հեղինակ

Սպորտ
sport-mxiaryan

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է   Անգլիայի պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի մրցանակը: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հայազգի ֆուտբոլիստի խփած գոլը «Սանդերլենդ» հետ խաղում ամենաշատ ձայներն է հավաքել: Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել էր կրունկի հարվածով, որը շատ հաճախ անվանում են «կարիճի խայթոց»: Նշենք, որ սա Հենրիխ Մխիթարյանի առաջին անհատական մրցանակն է Անգլիայում: