Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորիսում հացի գինը նորից իջավ

Հասարակություն
hac

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպել է Գորիսի բոլոր հաց արտադրողների հետ: Հանդիպման թեման հացի թանկացումն էր : Բոլորը եկան մի հայտարարի՝ հացը կրկին վաճառել նույն գնով: Այժմ հացի թխման արտադրամասերում հացը վաճառում են 160 դրամով: Հիշեցնենք՝ տոներից հետո հացի գինը Գորիսում բարձրացել էր 40 դրամով: Եթե մինչ այդ 480-500 գրամ քաշ ունեցող 1 հացը մարդիկ գնում էին 160 դրամով, ապա հունվարի 10-ից այդ նույն հացի համար նրանք պետք էվճարեին  200 դրամ: Հաց արտադրողները թանկացումը պայմանավորել էին Ռուսաստանից ստացվող ալյուրի գնի բարձրացմամբ։