Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են երեխաներին տալ մորը. ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
action

Վճռաբեկ դատարանի շենքի դիմաց այսօր մի խումբ ցուցարարներ պահանջում էին պատժել Լոռու մարզի դատավոր Բորիկ Գրիգորյանին: Իսկ պատճառը նրա կայացրած որոշումն է ընդդեմ 5 երեխաների մայր Լուսինե Ղաբուզյանի: «Լուսինե Ղաբուզյանը, ենթարկվելով ընտանեկան բռնության, ամուսնալուծվել է, սակայն ամուսինը նրան թույլատրել է տանել 5 երեխաներից երեքին միայն, իսկ երբ Լուսինեն դիմել է դատարան, դատավորն առանց կողմերից որևէ մեկի ներկայության, անցկացրել է նիստ և որոշել զրկել կնոջը երեք երեխաներին խնամելու իրավունքից»,- «Ա1+»-ին պատմեց «Կանանց աջակցման կենտրոնի» անդամ Հասմիկ Գևորգյանը: Անցյալ տարվա դեկտեմբեր ամսին Լուսինեն գաղտնի այցելել է դպրոց, և երեխաները մորը խնդրել են իրենց իր հետ տանել. «Այժմ հինգ երեխաներն էլ Լուսինեի խնամքին են, սակայն կինը ստիպված է թաքնվել, քանի որ ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վտանգ կա, մյուս կողմից էլ՝ դատավորի անօրինական որոշումը»,- ասաց փաստաբան Նոնա Գալստյանը: Ակցիայի մասնակիցները նամակով դիմում են ՀՀ վարչապետին, ՄԻՊ-ին և Արդարադատության նախարարության խորհրդին՝ դատավորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառել և որոշումը համարել անհիմն։ action2