Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկեղեցին հին Նոր տարի չի նշում (տեսանյութ)

Հասարակություն
5c69668ddf9263b8d423e3f05535e309

Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի անվանակոչության տոնը։ Իսկ հին տոմարով Նոր տարին եկեղեցին չի նշում,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը: Չնայած մեր հայրենակիցներն այս օրը ևս ամանորյա վառ տրամադրությամբ են նշում, բայց որպես եկեղեցական տոն՝ այն ունի այլ խորհուրդ. «Մենք այսօր տոնում ենք Քրիստոսի թլպատության և անվանակոչության օրը: Այսօր պատարագ է բոլոր եկեղեցիներում, սա ավելի կարևոր տոն է, համաձայն խորհրդի այս օրը Քրիստոսին ծնողները բերում են եկեղեցի անվանակոչելու»: Տեր Եսային նշում է, եկեղեցուց դուրս իրենք էլ ընտանիքի հետ տոնում և շնորհավորում են իրար՝ հին նոր տարվա կապակցությամբ: