Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻԴԵ-ն հաստատեց Դանիելյանի եւ Մկրտչյանի մասնակցությունը

Սպորտ
sport-chess-woman

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) այսօր հրապարակել է 2017 թվականի շախմատի աշխարհի կանանց առաջնության մասնակիցների վերջնական ցանկը: Այս տարի մրցաշարին կմասնակցի 64 շախմատիստուհի: Այդ մրցումներում, որը տեղի կունենա Իրանի մայրաքաղաք Թեհրանում, փետրվարի 11-ից մինչեւ մարտի 3-ը, Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը, որոնք այդ իրավունքը նվաճել են անցած տարվա Եվրոպայի առաջնության ժամանակ: Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոկաուտ մրցակարգով: Հաղթողն այս տարի աշխարհի գործող չեմպիոն Հու Յիֆանի հետ մրցամարտում կվիճարկի կանանց շախմատային թագը: