Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-իրանական երկաթուղու ծրագիրը չի վտանգվի. նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
vahan-martirosyan

Կառավարության որոշմամբ՝ այսօր լուծարվեց  «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերությունը։ Գործադիր մարմնի նիստից հետո տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ դա չի ազդի հայ-իրանական երկաթուղու շինարարության ծրագրի կյանքի կոչման վրա: «Նախարարության կազմում գործում է «Երկաթուղու վարչություն», որը կարող է վարել համապատասխան գործառույթներ», - նշեց նա: Կառավարությունը շարունակում է հետաքրքրված մնալ այդ ծրագրով, վստահեցնում է նախարարն ու հավելում, որ այն ոչ մի դեպքում դուրս չի մնա կառավարության ուշադրությունից: Հարցին, թե արդյոք իրատեսակա՞ն է երկաթուղու կառուցումը՝ նախարարը նշեց. «Ցանկալի է, որ լինի, եւ դրա իրագործման համար աշխատանքներ կատարվում են»: