Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բազալտե երգեհոնը» առավել գրավիչ կդարձնեն

Տնտեսություն
unnamed-4

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին  մասնակցել են  Կովկասի բնության հիմնադրամի / CNF / գերմանական կազմակերպության  Հայաստանի ազգային համակարգող Ա. Վերմիշյանը, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա.Սահակյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և նախագծային ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Գառնի» տաճարից դեպի «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ» բնության հուշարձանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այցելուների կենտրոնի  ուղղությամբ ճանապարհի և համապատասխան ենթակառուցվածքների նախագծերի,  ինչպես նաև տարածքների կառավարման մոդելի վերաբերյալ հարցեր: Կարևորելով Հայաստանում էկոտուրիզմի զարգացման խթանումը`  Խ.Հակոբյանն առաջարկել է առաջիկա հանդիպման ընթացքում ներկայացնել նախագծի ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է եղել  նաև CNF-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում` Գառնիի «Բազալտե  երգեհոն» /Քարերի սիմֆոնիա/ բնության հուշարձանի քարտեզագրման և անձնագրավորման հարցերին: