Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղամարդիկ կխրախուսվեն, իսկ կանայք՝ ոչ (տեսանյութ)

Սպորտ
chess

Այսօր Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ եւ կանանց 72-րդ առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցները, որոնք երկու մրցաշարերում էլ 10-ական են, վիճակահանության օգնությամբ որոշեցին բոլոր 9 տուրերի զույգերը: Առաջնության կանոնակարգով հաղթողները կդառնան Հայաստանի շախմատի հավաքականների անդամ եւ դրանց կազմում կմասնակցեն միջազգային մրցաշարերի: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը նաեւ հայտնեց, որ տղամարդկանց առաջնության երեք մրցանակակիրները ֆեդերացիայի հաշվին կմասնակցեն շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը, իսկ 4-7-րդ տեղերը գրաված շախմատիստներին կհատկացվի 1000-ական եվրո՝ միջազգային մրցաշարերին մասնակցելու համար: Շախմատիստուհիները նման արտոնություն չեն ստանա, քանի որ կանանց առաջնությունը ցածր վարկանիշ ունի, որովհետեւ միայն երեք հոգի ունեն միջազգային կոչում: Երկու մրցաշարերն էլ կանցկացվեն հունվարի 12-20-ը, առանց հանգստյան օրերի: