Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՖԱ-ի միջոցառմանը գողացել են հաղթողների նվերները

Սպորտ
sport-fifa-1

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան դիմել է Շվեյցարիայի ոստիկանությանը՝ անհատական նվերների անհետացման կապակցությամբ: Ինչպես հայտնում է արգենտինական «Կլարին» թերթը, 2016 թվականի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ անհայտ հանցագործները գողացել են 92 հազար եվրո արժողությամբ 6 ժամացույց, որոնք պետք է հանձնվեին տարվա լավագույն խաղացողներին, մարզիչներին եւ մյուս մրցանակակիրներին: Հիշեցնենք, որ Ցյուրիխում կայացած շնորհանդեսի ժամանակ անցած տարվա լավագույն ֆուտբոլիստ է հռչակվել Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: