Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սանիթեք»-ի մեքենան բախվել է գազատար խողովակին

Հասարակություն
Sanitek3

Հունվարի 10-ին, ժամը 03.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «MAN» մակնիշի 348 OF 61 պ/հ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առաջացել է գազի արտահոսք: Փրկարարները գազի վթարային ծառայության աշխատակիցների հետ համատեղ դադրեցրել են գազի արտահոսքը: