Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը նպաստեց իր թիմի հաղթանակին (տեսանյութ)

Սպորտ
heno

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նպաստեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակին՝ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում: «Հալլ Սիթիի» հետ տնային մրցավեճում մեր ֆուտբոլիստն աչքի ընկավ գոլային փոխանցմամբ, որի արդյունքում Խուան Մատան 56-րդ րոպեին բացեց հաշիվը: Հենրիխ Մխիթարյանը 15 րոպե հետո փոխարինվեց: Խաղավերջում «Մանչեսթեր Յունայթեդը» եւս մեկ գոլ խփեց եւ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ: heno1 Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 26-ին, «Հալլ Սիթիի» խաղադաշտում: