Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է Մարիա Շարապովայի վերադարձի օրը

Սպորտ
sport-sharapova

Ռուսաստանցի հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան պաշտոնապես պրոֆեսիոնալ թենիս կվերադառնի ապրիլի 26-ին, Շտուտգարտում կայանալիք մրցաշարում: Այդ մասին հայտնում է մրցումների թվիթերյան էջը: Ինչպես հայտնի է, Մարիա Շարապովան արգելված դեղամիջոց՝ մելդոնիում օգտագործելու համար, որակազրկվել է մեկ տարով: Վերջինիս ժամկետն ավարտվում է հենց ապրիլի 26-ին: Ի դեպ, Շտուտգարտի մրցաշարը մեկնարկելու է ապրիլի 24-ին, սակայն դրա կազմակերպիչներն առաջին փուլը նախատեսել են անցկացնել երեք օրվա ընթացքում, որպեսզի Մարիա Շարապովան կարողանա մասնակցել մրցաշարին: «Ավելի լավ չէր կարող լինել, քանի որ ելույթներս վերսկսելու եմ իմ սիրելի մրցաշարերից մեկում», - մեկնաբանել է անվանի թենիսիստուհին, որը երեք անգամ հաղթող է ճանաչվել Շտուտգարտի մրցաշարում: