Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Lուրջ հուզական ապրումներ՝ տոներից հետո (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
axuzumcyan

Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանի խոսքերով, շքեղությունը, որ թույլ են տալիս հայերն Ամանորին նախապատրաստվելիս, հաշվարկված չէ. «Հայերն առհասարակ չեն սովորել հանգստյան օրերին հանգստանալ եւ տոներին ավելի շատ հոգնում են։ Հիմնականում այս գործոնների պատճառով է, որ տոներից հետո մարդկանց մոտ  սթրեսներ են առաջանում»։ Սակայն հետտոնական սթրեսի գլխավոր պատճառը սպասումներն են։ Ամանորը թե փոքրերի, թե մեծերի համար շարունակում  է մնալ հեքիաթ, որի բոլորը հավատում են եւ որի հետ մեծ ակնկալիքներ են կապում, որոնք հաճախ իրականության հետ որեւէ առնչություն չունեն։ «Ես կարող եմ ցանկանալ լինել տիեզերագնաց, սակայն ես հաշվի չեմ առնում իմ տարիքը, առողջական վիճակը՝ կարո՞ղ եմ, թե ոչ։ Եթե մարդն Ամանորից սպասում է ավելին, քան հնարավոր է, դա լուրջ հուզական ապրումներ է առաջացնում»,-ասում է հոգեբանը։