Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկսվել է բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը

Տնտեսություն
Gazprom-Armenia

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016 թ. N333Ն որոշմամբ սահմանված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության հետ կապված «Գազպրոմ Արմենիա»-ի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը (ԳԳՄ—ները) սկսել են բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագները ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից: Մատակարարի և բաժանորդի միջև փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվում են բնական գազի նոր սակագնով ձևավորված պարտավորությունները նախորդից տարանջատելու նպատակով: Այսինքն՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով ամրագրվում է 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ սպառված բնական գազի ցուցմունքը՝ բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի տվյալներինհամապատասխան: 2016 թվականի դեկտեմբեր ամսվա 3-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքները Բնական գազի ստորին այրման ջերմությունը, Կկալ/մ3 I Ա-1 տարածք 8181 I Ա-2 տարածք 8181 I Ա-3 տարածք 8171 I Ա-4 տարածք 8171 I Բ-1 տարածք 8161 I Բ-2 տարածք 8181 I Բ-3 տարածք 8181 II Ա տարածք 7993 II Բ-1 տարածք 8092 II Բ-2 տարածք 7993 II Բ-3 տարածք 7993

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն