Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-ճապոնական ընտանիքում կարեւորում են սերը, ոչ թե գենը (տեսանյութ)

Հասարակություն
0BO9DIrMRvo

Լիլիթն ու Արիհիկոն հայ-ճապոնական գեղեցիկ ու համերաշխ ընտանիքի վառ օրինակ են: Հանդիպել են Հայաստանում ու որոշել իրենց ապագան կառուցել հենց այստեղ: Ազգությամբ, մշակույթով ու կրոնով տարբեր  այս մարդիկ վայրկյան անգամ չեն մտածել շրջապատի արձագանքի մասին: Կարեւորել են միայն սերը։   Վերջին օրերին համացանցում մեծ  արձագանք էր գտել հայ աղջկա, նրա սեվամորթ ամուսնու եւ երեխայի լուսանկարը:  Մարդկանց մի  խումբ քննադատում էր աղջկան՝ օտարերկրացու հետ ամուսնանալու համար:  «Ես էլ նախկինում մտածում էի, որ պետք է գենը պահել, բայց հիմա հասկանում եմ, որ ամուսնանալով կյանքդ կապում ես մեկի հետ, եւ ինչու պետք է չընտրեմ մարդու, ում սիրում եմ, այլ ընտրեմ մարդու, ում կընդունի շրջապատս»,- ասում է Լիլիթը: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը զարմանում  է, որ խառնամուսնությունների մասին նոր են սկսել խոսել:  Նա հիշեցնում է ամեն տարի հայազգի մի քան տասնյակ տղամարդիկ Ռուսաստանի դաշնությունում ամուսնանում են այլազգի կանանց հետ:   Ավելին՝ տեսանյութով