Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարվա լավագույն ֆուտբոլիստը Քրիշտիանու Ռոնալդուն  է

Սպորտ
unnamed-65

Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի 2016 թվականի պարգեւատրման արարողությունում տարվա լավագույն ֆուտբոլիստ հռչակվեց Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Նա հավաքած ձայներով առաջ անցավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից եւ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանից: 2016 թվականի լավագույն մարզիչ ճանաչվեց Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ, իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերին: Տարվա լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակին արժանացավ ամերիկուհի Կարլի Լլոյդը: