Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վ. Օսկանյանը կրակելու հրաման չի տվել» (տեսանյութ)

Քաղաքականություն
martirosyan

«Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի որոշել՝ ինչպես է  մասնակցելու  ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին: «Միայնակ մասնակցելու դեպքում մինիմալ խնդիրը կլուծենք՝ «Ժառանգությունը» ԱԺ-ում կլինի, սակայն դա երկրի համար ոչինչ չի տա: Միայնակ գնալով հնարավոր չէ երկրում արմատական փոփոխություններ իրականացնել, իշխանափոխություն իրականացնել»,- «Ա1+»ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Կուսակցությունում ոչ բոլորն են կողմ դաշինքով հանդես գալուն, սակայն պատրաստ են քաղաքական լայն համախմբման դեպքում կուսակցական շահերը մի կողմ դնել. «Դա այնպիսի համախմբում պետք է լինի, որ հասարակության մոտ ուժային կենտրոնի տպավորություն թողնի, եւ ինքը մինիմալ պայքարի հնարավորություն ընձեռի»: «Ժառանգությունը»  ունի սկզբունքներ, որոնց ապահովման դեպքում պատրաստ է համագործակցության.  «Մենք ոչ թե նայում ենք անցյալին կամ մանրադիտակով, այլ մենք ապագային ենք միտված: Եթե կրակելու հրաման մարդը չի տվել, ընտրակեղծարարություն անելու հրաման չի տվել ու տեսնում է՝ երկրում ինչ վիճակ է ու փորձում է փոխել, բնականաբար, գործընկեր կարող է լինել»: Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցության հետ համգործակցությունը «Ժառանգությունում» չեն բացառում, չնայած . օրինակ, մարտի 1-ին Օսկանյանը իշխանության մաս էր. «Վարդան Օսկանյանը կրակելու հրաման, բարեբախտաբար, չի տվել, նա իշխանության մաս է եղել, իր հայտարարությունը միանշանակ չի ընդունվել: Իշխանական թիմերում գտնված մարդիկ կատարել են քայլեր, արել են խոսքեր, որոնք հանրության կողմից ընդունելի չեն եղել: Նրան կոռուպցիայի մեջ չեն մեղադրել: Ակնհայտ է, որ Վարդան Օսկանյանը իր կրթությամբ, ինտելեկտով, իր աշխատանքային փորձով առանձնանում է որոշակիորեն»: Իր հերթին  «Համախմբում» կուսակցությունն իր վարչության հերթական նիստում որոշել է ստեղծել բանակցող խումբ, ակտիվ խորհրդակցություններ անցկացնել քաղաքական, հասարակական ուժերի և այլ շրջանակների հետ: