Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ltp

Այսօր ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է։ Ilur.am-ն իր ընթերցողին է ներկայացրել նրա գիտական մի աշխատությունը, որ օրեր առաջ լույս է տեսել «Բանբեր Երևանի համալսարանի» հայագիտության շարքի 2016թ. 3-րդ համարում։ Այն ընդարձակ մի գրախոսություն է «ԴԱՇԴՈՆԴՈԳ ԲԱՅԱՐՍԱՅԽԱՆ, Մոնղոլները և հայերը, «Բրիլ» հրատ., Լեյդեն-Բոստոն, 2011 թ., (BAYARSAIKHAN DASHDONDOG. The Mongols and the Armenians, Brill, Leiden-Boston, 2011)» գրքի վերաբերյալ: Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին՝ աղմկահարույց ելույթը 2016 թ. դեկտեմբերի 17-ին էր՝ ՀԱԿ 2-րդ համագումարում։ «Ա1+»-ը շնորհավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանին ծննդյան օրվա առթիվ և ներկայացնում 2008 թ. հարցազրույցը նրա տանը, ընտրություններից օրեր առաջ։