Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ ՀՀ-ում՝ աուտո-փոխպատվաստման մեթոդը

Հասարակություն
նկ

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամը  հունվարի 8-ին նշում է Հայաստանում արդեն 17-րդ անգամ տոնվող Ոսկրածուծի դոնորի օրը: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել և հիմնադրվել է Հայաստանում ի պատասխան լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության: Հիմնադրամի հիմնական նպատակն է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի լաբորատորիայի միջոցով հայ հիվանդների համար գտնել ոսկրածուծի համապատասխան դոնոր և ապահովել փոխպատվաստման առավել արդյունավետություն լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար: Գործունեության 17 տարիների ընթացքում հիմնադրամում անդամագրվել են  ավելի քան 28.000 աշխարհասփյուռ կամավորներ 4 մայրցամաքների 24 երկրներից, որոնցից 26 նվիրաբերել են իրենց ցողունային բջիջները: ՈԴՀ Ռեեստրը առաջինն է Հայաստանում ներդրել աշխարհում ընդունված աուտո-փոխպատվաստման մեթոդը, ինչը բարձրացնում է արյան քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությունը: Ռեեստրի լաբորատորիայում կատարվում է իմունոֆենոտիպավորում, որն արյան չարորակ հիվանդությունների ախտորոշման հիմնական մեթոդներից է: Միաժամանակ Ռեեստրում գործում է նորարարական կարևոր մի նոր ծրագիր՝ պորտալարային արյունից և պորտալարից ցողունային բջիջների անջատում և սառեցում: Անցյալ տարի  սեպտեմբերի 16-ին «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամը , ՎՍարգսյանի անվան ռազմական ինստիտուտը , «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը, «Հայաստանում Ֆրանսիական Քոլեջ» հիմնադրամը, «Հայաստանում Ֆրանսիական Բարձրագույն Ինժեներական Ինստիտուտ»-ը  (ՀՖԲԻԻ), Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիա-ն և «Հայաստանում Եվրոպական Քոլեջ» հիմնադրամը մեծ շուքով միասին նշեցին աշխարհում երկրորդ անգամ տոնվող Ոսկրածուծի դոնորի միջազգային օրը: 2016 թվականի դեկտեմբերի 23-ին  ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնը և Ոսկրածուծի  Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամը ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնում ստորագրեցին ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ,որով հաստատվում է, որ Ոսկրածուծի  Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամը կիրականացնի ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնի պատվերների համաձայն HLA անտիգեների տիպավորումը PCR SSP մեթոդով։ Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ: Հեռախոս՝ (374 10) 20 83 11, Էլ. հասցե՝ [email protected], Կայք՝ www.abmdr.net