Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 40-րդն է Եվրոպայում

Սպորտ
sp-1

«Ֆրանս Ֆուտբոլ» հանրահայտ պարբերականը ամփոփելով անցած մրցաշրջանը, ավանդույթի համաձայն Եվրոպայի ազգային հավաքականներին դասակարգել է ըստ իրենց ցույց տված արդյունքների: Ըստ լրատվամիջոցի, աշխարհամասի 2016 թվականի լավագույն հավաքականը Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի ընտրանին է, որը 17 խաղում տարել է 10 հաղթանակ, կրել 3 պարտություն, խփել 42, բաց թողել 11 գնդակ: Հաջորդ երկու տեղերը զբաղերել են Ֆրանսիան ու գերմանիան: Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այդ աղյուսակում զբաղեցնում է 40-րդ տեղը: Մեր ընտրանին 2016 թվականին անցկացրել է 8 հանդիպում: Ընկերական չորս խաղերում Հայաստանը տոնել է 2 հաղթանակ, 1 խաղ ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն է կրել, խփել է 11 գոլ, բաց թողել՝ 4-ը: 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացրած 4 հանդիպումներում մեր թիմը տարել է ընդամենը մեկ հաղթանակ՝ կրելով երեք պարտություն: Գնդակների հարաբերությունն է՝ 4-10: Նշենք, որ «Ֆրանս Ֆուտբոլն» այս դասակարգումը վարում է սկսած 1959 թվականից: Վերջին 20 տարիների արդյունքներով Եվրոպայի լավագույն ազգային թիմը Իսպանիայի հավաքականն է, որը 8 անգամ զբաղեցրել է 1-ին տեղը: Ապա հաջորդում են Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Հոլանդիայի ընտրանիները: Հայաստանի հավաքականը բացակայում է ուժեղագույնների ցուցակից, քանի որ ոչ մի անգամ չի հայտնվել լավագույն տասնյակում: sp ssp