Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը հաղթանակով ավարտեց 2016 թվականը (տեսանյութ)

Սպորտ
a1mu

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր մասնակցեց Անգլիայի առաջնության 19-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Միդլսբրո» խաղին եւ օգնեց հաջողության հասնել:   Տանտերերը երկրորդ խաղակեսում չնայած գոլ բաց թողեցին, սակայն հանդիպման վերջում, երեք րոպեի ընդմիջմամբ երկու գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը եւ կամային հաղթանակ տարան՝ 2:1: Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ մասնակցեց ամբողջ խաղին:   «Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում եւ վաստակած միավորներով 36 հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին»: Հաջորդ հանդիպումը մանչեսթրցիները կանցկացնեն հունվարի 2-ին, Լոնդոնի «Վեսթ Հեմի» խաղադաշտում: