Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 28-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 35-րդը

Սպորտ
unnamed-55

Դոհայում այսօր ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Մրցաշարին մասնակցած Հայաստանի երկու պատվիրակներն էլ այնքան էլ հաջող հանդես չեկան: Լեւոն Արոնյանը 12 միավորով զբաղեցրեց ընդամենը 28-րդ տեղը, իսկ Հրանտ Մելքումյանը 11,5 միավորով առաջնությունն ավարտեց 35-րդ հորիզոնականում: Ի դեպ, 17-րդ տուրում նրանք հանդիպել էին իրար հետ, որն ավարտվել էր Հրանտ Մելքումյանի հաղթանակով: Ավաղ, մեր շախմատիստները բավական ետ մնացին մրցաշարի առաջատարներից: Չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, որը 21 հնարավորից վաստակեց 16,5 միավոր: Նա միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենից: Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանի մեկ այլ շախմատիստ Դանիլ Դուբովը, որը իր անվան դիմաց գրանցեց 14,5 միավոր: