Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիայում Հենրիխ Մխիթարյանին համեմատել են «Ռեալի» գերաստղի հետ

Կարևոր լուրեր Սպորտ
gol

Անգլիայի առաջնության «Մանչեսթեր յունայթեդ» - «Սանդերլենդ» խաղում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խփած ֆանտաստիկ գոլը շարունակում է մնալ քննարկման առարկա: Մասնավորապես՝ իսպանական «Մարկա» օրաթերթը այդ գոլը համեմատել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոյի հեղինակած գոլերից մեկի հետ, որը արգենտինացի գերաստղն իր անվան դիմաց գրանցել է 1954 թավականին, «Վալյադոլիդի» հետ խաղում: Թերթը մեր ֆուտբոլիստին նվիրված նյութը վերնագրել է. «Դի Մխիթարյան»: Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանը նույնպես խոստովանել է, որ դարպասի նման գրավումն իր կարիերայում խփած ամենագեղեցիկ գոլն է: gol1