Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առատ սեղաններով չպետք է փոխհատուցել ներքին ուրախության պակասը» (տեսանյութ)

Հասարակություն
4X3-Christmas-1-1

200 հազար դրամ. մոտ այսքան գումար կպահանջվի`   ոչ ճոխ  Ամանորյա սեղանի համար։ Անցած  տարիների պես՝  նախատոնական օրերին գները կրկին բարձրացել են: Այսուամենայնիվ,  փողոցներում  տոպրակներով  մարդկանց պակաս առանձնապես չկա: Յուրաքանչյուրը փորձում է  հնարավորինս առատ դարձնել իր  տան սեղանը։ Որքան էլ ասվում է, թե  տոնը չպետք է վերածվի  ուտելիքի պաշտամունքի, միեւնույն, Նոր տարվա  ընկալումը մնում է նույնը։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ընդգծում է՝ միշտ էլ հասարակության որոշ շերտ ունեցել է ունեցվածքի ցուցադրության մրցակցություն: «Դա միշտ եղել է ժամանակի ու արժեքների շրջանակում, այսօրվա ժամանակները նաեւ կոկորդիլոսի տեսականիով են բնորոշվում»: Կան ուտեստներ, որոնք այս օրն անպայման պետք է լինեն սեղանին, ոչ թե մրցակցության, այլ իրենց մեջ կրող իմաստի ու նշանակության պատճառով:  «Իմ սեղանին միշտ կա կանեփով եւ ցորենով աղանձ, ընդեղենների տեսականի՝ աշխատում եմ միշտ 7 տեսականի խառնած միշտ ունենալ: Շատ կարեւորում եմ ծիրանի չրի, նուշի, բրնձի անուշապուրը, որն իր մեջ պարունակում  են չարի ու բարու, հնի ու նորի բոլոր սիմվոլները»,-ասում է ազգագրագետը: Որ նոր տարին չի կարելի փակ դռներով, մարած լույսերով ու դատարկ սեղաններով դիմավորել՝ նաեւ ազգագրագետն է ընդգծում, սակայն կարեւոր է, որ մարդիկ առատ սեղաններով չփոխհատուցեն ներքին ուրախության պակասը: Քաղաքացիների հետ զրույցը՝ տեսանյութում